Լսողության պահպանման միջազգային օրվա առթիվ «Միքայելյան» համասարանական հիվանդանոցի Քիթ կոկորդ ականջաբանության կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Գարեգին Միրաքյանը անդրադարձել է լսողության պահպանման կարևորությանը։
«Եթե նախկինում յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10%-ը ուներ լսողության իջեցում, այսօր այդ թիվը ավելացել է՝ մոտ 12%։ Իսկ կովիդից և մյուս շնչառական վարակներից բացի, թվի աճը նաև ոչ առողջ կենսակերպի պատճառ է»,- նշում է բժիշկը։
Բժիշկը խոսել է ականջակալների չարաշահման, բամբակով պատված փայտիկներով ականջը մաքրելու վնասների, խնջույքների ժամանակ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման մասին։
Ավելի մանրամասն՝ «Ժամը» լրատվականի անդրադարձում։
.png)